Կվաճառվի Լուիս Քերոլի նամակը

Լուիս Քերոլի (իրական՝ Չարլզ Լատուիջ Դոջսոն անուն ազգանվամբ ստորագրված) նամակը, որը նախնական գնահատվել է 3-4 հազար ֆունտ ստերլինգ, կվաճառվի Լոնդոնի Bonhams աճուրդի ժամանակ:

Նամակը, որը հասցեագրված է Քերոլի ընկերուհուն՝ տիկին Սայմոնդսին, թվագրված է 1891թ.-ի նոյեմբեր 9-ին:

Զավեշտալի է, բայց նամակում հեղինակը գրում է, որ ատում է, երբ իր նամակները տեղ են գրավում մասնավոր հավաքածուներում ինքնագրի տեսքով, ինչպես նաև այն, որ օտարները ճանաչում են այնտեղ Լուիս Քերոլին:

Հիշեցնենք, որ Լուիս Քերոլը հանրահայտ «Ալիսան Հրաշքների աշխարհում» հեքիաթ-վիպակի հեղինակն է:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կվաճառվի Լուիս Քերոլի նամակը”

Leave a Reply

Your email address will not be published.