Կստեղծվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կառավարության որոշմամբ՝ կստեղծվի «Կոմիտասի թանգարան–ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը, և այս հարցը ներառված է Կառավարության հուլիսի 24-ի նիստի օրակարգում:

Կից ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ ՊՈԱԿ-ի ստեղծման անհրաժեշտության մասին նշվում է. «Պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծմամբ, ինչը կնպաստի հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության ներկա¬յացմանն ու հանրահռչակմանը, հայ երաժշտական մշակութային ժառանգության ամբողջապես և անաղարտ պահպանմանն ու վերարտադրմանը»:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմա¬կեր-պությունների արխիվներում և պահոցներում: Գերակշիռ մասը, ինչպես նաև ռոյալն այսօր գտնվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Կոմիտասին վերաբերող հսկայածավալ նյութեր պահպանվում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվում, բազմաթիվ հրատարակություններ, վավերագրական, գե-ղարվեստական ֆիլմեր, ձայնային և լուսանկարչական, տեսագրված նյութեր կան արխիվներում:

Վերը նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ 2013 թ. մայիսի 30-ին Հա¬յաստանի Հանրապետության Նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է զբո-սայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործ-ման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայ-կական հիմնադրամը՝ իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ:

Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Այն լինելու է ոչ միայն զուտ թանգարան, այլև ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ հնարավո-րություն կունենան ծանոթանալ Կոմիտասի ժառանգությանը, հաղորդակից լինել հայ հոգևոր և ժողովրդական երաժշտարվեստի պատմությանն ու ձևավորման գործըն-թացին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այցելուների առջև իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին: Այս նախաձեռնությունը համարվում է մշակույթի ոլորտի 2014 թվականի գերակա ուղղություններից մեկը: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ 2014 թվականին լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և այս առիթով տարին հռչակվել է որպես Կոմիտասի տարի:

Նշվում է նաև, որ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են. հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրերը կազմակերպությանը պետք է հանձվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
ՊՈԱԿ –ը կարող է զբաղվել նվագարանների պատրաստմամբ և վերանորոգմամբ, երաժշտական խմբակների ձևավորմամբ և գործունեության կազմակերպմամբ, թանգարանային առարկաների կրկնօրինակների, պատճենների տրամադրմամբ, հուշանվերների պատրաստմամբ և իրացմամբ, հրատարակչական գործով, համերգների և հյուրախաղերի կազմակերպմամբ, երաժշտարվեստի բնագավառի կադրերի վերապատրաստման դասըն¬թացների կազմակերպմամբ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կստեղծվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ”

Leave a Reply

Your email address will not be published.