«Կուլտուրա»–ն ֆիլմ կցուցադրի Արտեմ Միկոյանի 110-ամյակի առիթով

Ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքը օգոստոսի 5-ին (ժամը՝ 19:55) կցուցադրի Արտեմ Միկոյանի մասին «Կյանքը ՄԻԳ-ից էլ արագ» վերնագրով վավերագրական ֆիլմը։

Օգոստոսի 5-ին լրանում է հայազգի լեգենդար ավիակոնստրուկտոր, «ՄԻԳ» կործանիչ օդանավերի ստեղծողներից մեկի` Միկոյանի ծննդյան 110-ամյակը: Նա նաև ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից մեկն է համարվում:

Ֆիլմում պարզաբանվում են Միկոյանի հետ կապված հետաքրքիր մանրամասներ. օրինակ՝ պարզվում է, որ օդանավեր ստեղծելու գաղափարը նա դեռ մանկուց է ունեցել: Զարմանալիորեն եղել է և «փափուկ» մարդ,և ստեղծել է ռազմական մեքենաներ:

Կոլեկտիվին վերաբերվել է որպես մեծ ու համերաշխ ընտանիքի, յուրաքանչյուր աշխատողի դեմքով ու անձամբ է ճանաչել, ավելի շատ հայր է եղել, քան ղեկավար:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Կուլտուրա»–ն ֆիլմ կցուցադրի Արտեմ Միկոյանի 110-ամյակի առիթով”

Leave a Reply

Your email address will not be published.