Կուբանում կցուցադրվի աշխարհում ամենափոքր հայկական սրբապատկերը

Կրասնոդարի Ֆելիցինի անվան պատմահնագիտական թանգարան-արգելոցում կբացվի մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանի մասնավոր հավաքածուի ցուցահանդեսը՝ «Հրաշքների աշխարհ. միկրոմինիատյուրայի արվեստը» խորագրով:

Ցուցանմուշների ցանկում են ներառվել փղոսկրից, բրնձի հատկից, ձկան թեփուկներից և այլ մանր բաղադրիչներից պատրաստված արվեստի գործեր:

Դրանց շարքում առանձնակի ուշադրության է արժանի «Աշխարհում ամենափոքր սաթե սրբապատկեր»-ը (չափը՝ 1.5 մմ):

Հայտնի է, որ հայ միկրոնկարիչը համարվում է գեղարվեստի ոլորտում միկրոմինիատյուրայի ուղղության հիմնադիր հայրը: Նա պատրաստել է մոտ հազար արվեստի գործ, որոնք կարելի է ուսումնասիրել միայն խոշորացույցի օգնությամբ: Ի դեպ, նրա ամենափոքր աշխատանքներից 10-ը ներառվել են Գինեսի ռեկորդների գրքում:

 

Նյութը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed