«Կորուսյալ թռչուններ». Թուրքիայում նկարահանված Ցեղասպանության մասին առաջին ֆիլմի ցուցադրությունը

Թուրքիայում այս տարվա հոկտեմբերի 30-ին կցուցադրվի այդ երկրում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Կորուսյալ թռչուններ»-ը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ, հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2014-2015թթ. Հայաստանում պետական հովանավորությամբ նկարահանվել է 5 գեղարվեստական, 10 փաստագրական եւ 1 անիմացիոն ֆիլմ։ «Ցեղասպանության թեմային անդրադարձել են, ոչ միայն հայերը եւ հայ ժողովրդի բարեկամ ազգերը, այլ նաեւ թուրքերը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հոկտեմբերի 30-ին Թուրքիայում կցուցադրվի այդ երկրում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները»,- նշեց Հասմիկ Պողոսյանը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Կորուսյալ թռչուններ». Թուրքիայում նկարահանված Ցեղասպանության մասին առաջին ֆիլմի ցուցադրությունը”

Leave a Reply

Your email address will not be published.