Կոտրելով կարծրատիպերը. Էրիկ Յոհանսսոն
Լուսանկարիչ Էրիկ Յոհանսսոնը Photoshop-ի միջոցով հասարակ նկարներից ստեղծում է իսկական արվեստի գործեր, որոնք զարմացնում են իրենց անհամատեղելի էլեմենտների համակեցությամբ, մտքի թռիչքով և սյուրռեալիստական մոտեցմամբ: Երևի թե անգամ նկարներից է երևում, որ շվեդացի լուսանկարչի աշխատանքների ստեղծման համար ոգեշնչող տարրեր են եղել Սալվադոր Դալիի, Մորիս Էշերի և Ռոբ Գոնսալվեսի աշխատանքները: Յոհանսսոնն իր իսկ լուսանկարած տարբեր կադրեր համատեղում է լուսանկարների խմբագրիչ ծրագրերով և ստեղծում է լիովին նոր արվեստ, որը կոտրում է մեր ստանդարտների մասին պատկերացումները, այդպիսով ցույց տալով, որ ցանկացած մտքի սահմանները մտացածին են և այդ սահմանների ստեղծողը մենք ենք: Յոհանսսոնը փորձում է կոտրել կարծրատիպային մտածելակերպը և սովորեցնել մարդկային երևակայությանը ճախրել շատ ավելի հեռու, քան մենք սովորաբար մեզ թույլ ենք տալիս:
անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի