Կոպենհագենի թանգարանից գողացել են Օգյուստ Ռոդենի կիսանդրին

Դանիայի ոստիկանությունը փնտրում է երկու տղամարդու, ովքեր զբոսաշրջիկների անվան տակ զբոսնելիս օրը ցերեկով Կոպենհագենի թանգարանից գողացել են 269 000 եվրո արժողությամբ բրոնզե կիսանդրին:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, երբ այդ երկուսը անհետացել են թանգարանից` իրենց հետ տանելով ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի ստեղծած կիսանդրին: Դանիայում գողությունն արդեն անվանել են խոշորագույններից մեկը արվեստի պատմության ընթացքում:
«Կոտրված քթով տղամարդը» կոչվող կիսանդրին, որը թվագրվում է 1863-ին, թանգարանից անհետացել է աշխատանքային ժամերին: Politiken-ի տեղեկությունների համաձայն` երկու տղամարդ մոտեցել են քանդակին, վերցրել այն պատվանդանից և հեռացել: Այդ ամենը 12 րոպե է տևել: Նրանց չեն նկատել ոչ թանգարանի աշխատակիցները, ոչ էլ պահակախմբի անդամները:
- Previous Ավելի քան 6 մլն մարդ Snapchat-ի օգնությամբ ծանոթացել է Հայաստանի տեսարժան վայրերին
- Next Վաճառքի է հանվել Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը