Կոնան Օ՛Բրայենի շոուի նկարահանումները Հայաստանում կազմակերպել է Soar Productions ընկերությունը

Ամերիկյան հանրահայտ հաղորդավար, պրոդյուսեր Կոնան Օ՛Բրայենի «Կոնան» հեռուստաշոուն, որի նկարահանումները Հայաստանում իրականացվեցին Soar Productionsընկերության պրոֆեսիոնալ պրոդյուսերական նկարահանող խմբի օգնությամբ, եթեր  է հեռարձակվելու նոյեմբերի 17-ին։

Այս տարի Օ՛Բրայենն առաջին ամերիկացի հեռուստահաղորդավարն էր, ով շոու նկարահանեց Կուբայում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դրական զարգացումներից հետո։ Շոուն աննախադեպ մեծ հաջողություն ունեցավ և հաջորդ շոուն Օ՛Բրայենը որոշեց նկարահանել արևելքում՝ ամերիկյան հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելու համար։

Հեռուստաշոուի հայաստանյան նկարահանումների ողջ գործընթացը կազմակերպվեց և իրականացվեց Soar Productions-ի կողմից Ստանիսլավ Սոլովկինի ղեկավարությամբ։ Հաղորդման համար նկարահանումների ընդամենը մի քանի օրերի ընթացքում Օ՛Բրայենը հասցրեց այցելել հայաստանյան գեղատեսիլ վայրերն ու հեռավոր անկյունները, մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունենալ։

Ամերիկյան հեռուստաշոուի կազմակերպման նկարահանումները բավական լուրջ աշխատանք էին պահանջում, միևնույն ժամանակ Soar Productions-ը մեծ գոհունակություն ու շնորհակալություն հայտնեց «Կոնան»-ի նկարահանող խմբին և անձամբ Կոնան Օ՛Բրայենին սեփական գործում մեծ պրոֆեսիոնալիզմ դրսևորելու և այս գործում իրենց վստահելու համար։

Հարկ է նշել, որ Soar Productions-ը հետխորհրդային տարածաշրջանում միակ ընկերությունն է, որ ծառայությունների ամբողջական փաթեթ է տրամադրում նկարահանումների բարձրակարգ կազմակերպման և իրականացման գործում․ նրանց են վստահում պրոֆեսիոնալները։

Բացի «Կոնան»-ից  ընկերությունը մասնակցել է այնպիսի հեռուստաշոուների արտադրությանն, ինչպիսիք են CBS հեռուստաալիքի «The Amazing Race» (Невероятная Гонка) և BBC հեռուստաընկերության «Top Gear» (Высшая Передача) հեռուստանախագծերը։

 

Տարածել`
Share

You may also like...