Կոմիտաս վարդապետի բացառիկ ձայնը դադարեց հնչել 1915-ին. El Pais

Անհնար է պատկերացնել այն անասելի սարսափը, որի միջով անցել է մի ողջ ժողովուրդ. այս մասին գրել է բարսելոնացի գրող Ռաֆայել Արգուլյոլը El Pais պարբերականում՝ ներկայացնելով Կոմիտասի կյանքի վերջին դրվագները։

«1935-ի հոկտեմբերին Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում մահացավ Կոմիտաս վարդապետը, ում անունը ներկայիս աշխարհում, բացառությամբ Հայաստանի,  քիչ է հայտնի, ում, սակայն, Կլոդ Դեբյուսին և Գաբրիել Ֆորեն համարում էին 20-րդ դարասկզբի  մեծագույն երաժիշտներից մեկը:

Սակայն այս բացառիկ ձայնը  դադարեց հնչել 1915-ին. ապրիլի 24-ին նրան ձերբակալում են, Կոմիտասն ընկնում է հոգեխանգարմունքի մեջ և ֆիզիկապես մահանում 20 տարի տանջվելուց հետո»,– գրել է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ անհնար է պատկերացնել  այն անասելի սարսափը, որի միջով անցել է մի ողջ ժողովուրդ:

Տարածել`
Share

You may also like...