Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կկազմակերպվի

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կկազմակերպվի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, կամերային երաժշտության համերգը կկայանա հոկտեմբերի 13-ին:
Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Հենրիկ Վենյավսկու ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Աննա Մարգարյանն ու Անի Արաբյանը (ջութակ), Գոռ Հովհաննիսյանն ու Արփինե Մարկոսյանը (ալտ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ), Տաթևիկ Մարտիրոսյանը (դաշնամուր): Համերգի մուտքն ազատ է

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կկազմակերպվի”

Leave a Reply

Your email address will not be published.