Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի եզրափակիչ համերգը

Հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի եզրափակիչ համերգը՝Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ(գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր ՀովհաննեսՉեքիջյան):

Ծրագրում՝Կոմիտաս, Մ.Եկմալյան, Բ.Կանաչյան, Ալ.Հարությունյան, Տ.Չուխաջյան, Ջ.Վերդի, Ջ.Գերշվին, Գ.Ֆորե:

Կոմիտասի թանգարանինստիտուտը 2016 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացրեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողովփառատոնը։ Այս տարի փառատոնի շրջանակներում ելույթ ունեցան կատարողներՀայաստանից, Ճապոնիայից եւ Ֆրանսիայից։ «Կոմիտասը եւ միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողովի ընթացքում էլԿոմիտասին, նրա գործունեությանը, ապրածժամանակաշրջանին, ինչպես նաեւ միջնադարյան երաժշտությանըն վիրված զեկուցումներով հանդես եկանանվանի մասնագետներԱՄՆից, Գերմանիայից, Կիպրոսից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից։Գիտաժողով-փառատոնն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀկրթության եւ գիտությաննախարարության Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:

 

Հեղինակ՝ ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...