Կնկարահանվի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունը

Sony ընկերությունը հայտարարել է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակության նկարահանման մասին, սակայն այս անգամ` առանց Ռունի Մարայի և Դենիել Քրեյգի: Գլխավոր դերում քննարկվում է Ալիսիա Վիքանդերի թեկնածությունը, գրում է buro247.ru-ն:

Ընկերությունում մտադիր են էկրանավորել Սթիգ Լարսոնի 4-րդ վեպը, որը նրա փոխարեն ավարտին է հասցրել Դավիդ Լագերկրանցը:

Ըստ սյուժեի` վեպի գլխավոր հերոսուհի Լիսբեթ Սալանդերն ակտիվ պայքար է սկսում իր հոր կայսրության դեմ: Այդ նույն ժամանակահատվածում «Միլենիում» ամսագիրը, որում աշխատում է Միքայել Բլումքվիսթը, գտնվում է կործանման եզրին: Ֆիլմի շարունակությունում Լիսբեթը և Միքայելը կմիավորվեն` գիտնականի խորհրդավոր սպանությունը հետաքննելու համար։

«Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը թողարկվել է 2011-ին և վարձույթում վաստակել 232 մլն դոլար, բացի այդ, արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն մոնտաժի համար։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կնկարահանվի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունը”

Leave a Reply

Your email address will not be published.