«Կյանք ու կռիվ» ֆիլմը կունենա շարունակություն

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը շարունակություն կունենա: Հանրային հեռուստաընկերությունը հաղորդում է, որ տեղի են ունենում ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները, տեղեկացնում է Panarmenian.net-ը:
Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք կատարելով 2016 թվական՝ ստեղծագործական թիմը որոշել է մեծ էկրանին ցուցադրել, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ինչ ճակատագրի է արժանացել: Ռեժիսորն ու սցենարիստը Մհեր Մկրտչյան կրտսերն է: Այս անգամ դերասանական կազմը ամբողջովին փոխվել է՝ Սամվել Թոփալյանի կերպավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինում է Անի Խաչիկյանին, իսկ էլեն Սարգսյանի հերոսին՝ խուլ ու համր Սոֆիին մարմնավորում է Նարինե Գրիգորյանը:
«Կյանք ու կռիվ 2»-ում ներգրավված կլինեն մերօրյա իրադարձությունները՝ առանցքում Քառօրյա պատերազմը արցախյան և հայաստանյան զարգացումների խորապատկերում:
Նյութի աղբյուրը՝ Panarmenian.net
- Previous Լենա Շամամյանը հանդես կգա Ստամբուլում
- Next Նիկիտա Սիմոնյանը դարձել է աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան