Կյանքից հեռացել է Ռաֆայել Աթոյանը

 

Կյանքի 84-րդ տարում Ֆրեզնոյում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանը:

Ռ. Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46 թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53 թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում:

Ռ. Աթոյանը հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարների հենքը Շիրակի լեռնաշխարհն է` «Աղջիկները բակում» (1975թ.), «Ձիակառք ճերմակ ձիերով» (1978թ.), «Կինը և ծառը» (1978թ.), «Խնոցի» (1980թ.) և այլն:

Նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» (1987թ.), «Կարոտ» (1990թ.) կինոնկարներում: Վերջինում մարմնավորել է գլխավոր հերոս Առաքելի կերպարը:

2011 թ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ռ. Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված անհատական ցուցահանդեսը, որտեղ վարպետին հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:

1991 թվականից բնակվել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ և կնքել է իր մահկանացուն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կյանքից հեռացել է Ռաֆայել Աթոյանը”

Leave a Reply

Your email address will not be published.