Կյանքից հեռացել է հայտնի ֆիլմի ռեժիսորը

Ութսուներկու տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ամերիկյան դերասան և ռեժիսոր Գարի Մարշալը, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն` TMZ-ին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մարշալը մահացել է թոքաբորբից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Նշվում է, որ մի քանի տարի առաջ նրա մոտ սրտի կաթված է եղել:
Հավելենք, որ Մարշալի նկարահանած ամենահայտնի ու սիրված ֆիլմերից են «Սիրունիկը», «Փախչող հարսնացուն», «Սուրբ Վալենտինի օրը», «Արքայադստեր օրագրերը» և «Հին Նոր տարին»:
Աղբյուրը՝ tert.am