Կյանքից հեռացել է հայազգի գործարար և երաժիշտ Ավո Ուվեզյանը

Կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացավ բիզնես շախարհի կարկառուն դեմքերից մեկը, «Davidoff» բրենդի հիմնադիր և սեփականատեր հայզագի Ավո Ուվեզյանը:

Հայտնի  երգիչ Ֆրենկ Սինատրայի «Strangers in the night» երգը 20-րդ դարի լավագույն հիթերից էր, որը գերեց գրեթե մ,աբողջ աշխարհը: Շատերն են զարմանում, երբ իմանում եմ, որ այդ երգի հեղինակը ծագումով Բյերութցի, գործարար և երաժիշտ Ավո Ուվեզյանն է:

 

 Կենսագրությունը.

Ուվեզյանը ծնվել է  1926թ. մարտի 22-ին  Բեյրութում: Հայրը եղել է Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը: 16 տարեկան հասակում ստեղծել է ջազ խումբ և նվագել է Լիբանանում, այնուհետև` Բաղդադում և Թեհրանում, որտեղ նրան նկատել է շահ Ռեզա Փեհլևին: Վերջինիս շնորհիվ մեկնել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Նյու Յորքի «Ջուլիարդ» հայտնի երաժշտական դպրոց: 1958թ. ամուսնացել է և աները նրան ծանոթացրել է հանրահայտ ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի հետ: Մի քանի տարի հետո իր «Կոտրված կիթառ» երաժշտական գործը ներկայացրել է Սինատրային: Վերջինս հավանել է երգը, բայց որոշել է փոխել բառերը: Այսպես է ծնվել աշխարհահռչակ «Strangers in the night» երգը: Հետագայում մեկնել է Պուերտո-Ռիկո, որտեղ ստեղծել է խումբ, որի հետ նվագել է մի շարք ռեստորաններում և սրճարաններում: Այնտեղ հանդիպել է շվեցարահայ Ժակ Մելքոնյանի հետ, ով առաջարկել է նրան զբաղվել սիգարների արտադրությամբ: 1988թ. 10 տուփ իր սիգարներից ուղարկել է աշխարհահռչակ «Դավիդոֆ» ընկերություն: Սիգարները շատ արագ վաճառվել են, որից հետո ընկերությունը նոր պատվեր է արել և սկսել համագործակցել ընկերության հետ: 1996թ. «Դավիդոֆը» 10 միլիոն դոլարով գնել է «Ավո» սիգարային բրենդի իրավունքները: 2000թ. ստեղծել է «Ավո Մադուրո» սիգարները: Երբեք չի բաժանվել երաժշտությունից: Բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ: Մահացել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։

Աղբյուրը`  menq.org

Տարածել`
Share

You may also like...