Կյանքից հեռացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ամենահայտնի նահանգապետերից մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դեքմեջյանը մահացել է: Այս մասին ձփոխանցում է «Արմենպրես»-ը, հղում Հայկական բարեգործական ընդհանուր միությանը:
ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դեքմեջյանի գործունեությունը:
«Այսօր ևս մեկ հայորդի միացավ հայ ազգի բացառիկ հասարակական գործիչներին, այդ թվում՝ Քըրք Քըրքորյանին և Հայկական ընդհանուր բարեգործական միության նախկին նախագահ Ալեք Մանուկյանին, ովքեր թողել են հույսի և ոգեշնչման անսպառ ժառանգություն:»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:
Աղբյուրը` menq.org
- Previous «Հեղափոխություն՝ առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի». Սերժ Թանկյանը BBC-ի հետ խոսել է հայաստանյան իրադարձություններից
- Next Հայեր (Տեսանյութ)