Կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ամենատարեց ռեժիսորը

Օրեր առաջ  Սանկտ Պետերբուրգում 93 տարեկանում կյանքից հեռացել է  Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Լենֆիլմ» կինոստուդիայի ամենատարեց ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Միքայելյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, նա 17 տարեկանում կամավոր ճակատ էր մեկնել, վիրավորվել Ռժեւի մատույցներում Մոսկվայի պաշտպանության ժամանակ: Ռեժիսորի ստեղծագործական գործունեությունը 1956 թվականից կապված է «Լենֆիլմի» հետ: Նա նկարահանել է «Գնում եմ դեպի կայծակը», «Մարտն ընդունում եմ», «Այրիներ», «Պատմիր ինձ քո մասին», «Մրցանակ», «Միայն մեկ կյանք», «Ֆրանսիական վալս», «Սիրահարված սեփական ցանկությամբ», «100 զինվոր եւ մեկ աղջիկ» ֆիլմերը:

1963-ին Միքայելյանը նկարահանել էր առաջին խորհրդային ստերեոձայնային ֆիլմը՝ «Գունավոր քարերը»:

Տարածել`
Share

You may also like...