Կյանքից հեռացել է Էլդա Գրինը

Էլդա Աշոտի Գրին (ամուսնական ազգանունը՝ Աբրահամյան, հայրական ազգանունը՝ Գրիգորյան, 1928, մարտի 10, Թիֆլիս – 2016, հոկտեմբեր 27, Երևան), հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Աշոտ Դավիթի Գրիգորյանը, իր հեղափոխական Գրին ծածկանունով է դստերը գրանցել ծննդյան վկայական։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին նրա հորը, որ Նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն էր, քաղաքական հողի վրա ձերբակալել և աքսորել են Կալիմա։ Ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից առ այսօր հոգեբանություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում. հոգեբանության պրոֆեսոր է։ 1968 թվականին հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում, նույն թվականից աշխատում է որպես փորձագետ-հոգեբան։

 

Աղբյուրը՝ wikipedia.org

Տարածել`
Share

You may also like...