Կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը

Այսօր՝ 79-րդ տարեկանում  կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից:

Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։

Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։

Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Լրագրողների միության անդամ էր։ Նա հեղինակել է նաև մանկական գրքերի։‌

Հիշեցնենք, որ Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed