Կյանքից հեռացել է Արթուր Հիլլերը

Օրեր առաջ Լոս Անջելեսում 92 տարեկանում վախճանվել է ռեժիսոր Արթուր Հիլլերը, տեղեկացնում է Associated Press-ը:

Արթուր Հիլլերը ծնվել է 1923 թվականին Կանադայի Էդմոնթոն քաղաքում: Իր կարիերան նա սկսել է CBC հեռուստաալիքում: 1955-ին ռեժիսորը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մի երկու տարի անց նկարահանել է իր առաջին կինոնկարը՝ «Անհոգ տարիները»:

Ընդամենը նրա ֆիլմագրության մեջ կա ավելի քան 30 գործ, դրանց թվում են այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Սիրո պատմություն» (1970 թվական)՝ Էրիկ Սիգալի համանուն վեպի Էկրանավորումը, որն «Օսկար» ց ստացել «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, «Հիվանդանոց» (1971 թվական), «Մարդը Լամանչայից» (1972 թվական), «Մոլեմսխուն փողեր» (1987 թվական), «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում» (1989 թվական), «Ինչպես առաջադիմել գործերում» (1990 թվական) ֆիլմերը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed