Կյանքից հեռացավ ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճեանը

Ֆրանսիայի Լիոն քաղաքում hոկտեմբերի 17-ին իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ գրող, մտավորական, ՀՀ գրողների միության անդամ Մովսես Պչաքճեանը:

Այդ մասին հաղորդում են տեղեկացրեցին ՀՀ գրողների միությունից:

Կյանքի վերջի շաբաթների ընթացքում առողջական խնդիրների պատճառով գրողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Գրող Մովսես Պչաքճեանը ծնվել է 1940 թ. Հալեպում: Սովորել է Հալեպի վարժարանում, ապա հաճախել «Քարէն Եփփէ» ազգային ճեմարան, որն հաջողությամբ է ավարտել:  Սովորել է Դամասկոսի պետական համալսարանում: Ուսումնասիրել է անգլերեն լեզուն և անգլիական գրականության ճյուղերը: Հենց այդ հաստատությունում էլ յոթ տարի աշխատել է որպես հայոց լեզվի և անգլերենի ուսուցիչ:

Ուսանողական տարիներին գրական ստեղծագործություններ է տպագրել «Պարման» և «Ծիլեր» պարբերականներում:  

1970 թ. տեղափոխվել է Բեյրութ որպես ճամփորդական գրասենյակի տնօրեն:  Այնուհետև իր աշխատանքներն է տպագրել Հալեպի «Արևելք» և Բեյրութի «Այգ» օրաթերթերում: Գրողի ստեղծագործությունները վերջերս հրատարակվել են Երևանում:

 

 

Նյութի աղբյուրը՝ Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed