Կյանքից հեռացավ փոփ երաժշտության լեգենդ Ջորջ Մայքլը

Անգլիացի հայտնի փոփ-երգիչ Ջորջ Մայքլն այսօր հրաժեշտ է տվել կյանքին: Երգիչը մահացել է 53 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է անգլիական BBC-ն։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի երգիչ Ջորջը մեզանից հեռացել է խաղաղությամբ, Սուրբ ծննդյան օրը։ Ընտանիքը խնդրում է հարգել անձնական կյանքի իրավունքը այս էմոցիոնալ ու ծանր ժամանակում։ Այս փուլում այլ մեկնաբանություններ չեն լինի», – իր ցավակցությունն է հայտնել երգչի մենեջերը:

 

Ըստ տեղեկության՝ դեռևս մահվան պատճառը հայտնի չէ:

 

Տարածել`
Share

You may also like...