Կյանքն այնքան հաճախ է մեզ խաբում. Շառլոթ Բրոնտե

 

Տղամարդը գին չունի, եթե նրա մեջ ինչ-որ սատանակայամ բան չկա։

Հարգիր քեզ այնքան, որպեսզի ամբողջ ուժերդ և սիրտդ չնվիրես մեկին, ում դա պետք չէ։

Երբ մեզ հարվածում են շատ ուժեղ, մենք պետք է նույնպես պատասխանենք հարվածով և այնքան ուժեղ, որ մարդիկ հետ վարժվեն մեզ ցավեցնելուց։

Լինել միասին, նշանակում է զգալ քեզ այնքան ազատ, որքան միայնության պահերին։

Երբ ամբողջ աշխարհն ատի քեզ և համարի վատը, իսկ դու մաքուր լինես քո խղճի առաջ, դու կգտնես ընկերներ։

Երբեմն մեկ բառն ավելի տաք է հնչում, քան բազում բառերը միասին վերցրած։

Ընկերները միշտ մոռանում են նրան, ով դժբախտ է։ Խղճահարությունը ստոր արարք է և պետք է հետ շպրտել այն մարդկանց երեսին։

Չկա ավելի մեծ երջանկություն, քան իմանալը, որ մարդիկ սիրում են քեզ և ուրախ են քո հաջողություններով։

Որքան մեծ է իմ միայնությունը առանց ընկերների, առանց օգնության, այդքան մեծ պետք է լինի իմ ինքնահարգանքը։

Սերը ներում է ամեն ինչ, բայց ոչ նվաստացումը։ Ես նոր հավատ ձեռք բերեցի, ես հավատացի երջանկությանը։

Տուն կամ փող չունենալը, դա դեռ աղքատություն չի նշանակում։

Կյանքը այնքան հաճախ է մեզ խաբում․․․։

Շտապող մարդիկ ըմպում են կյանքի նեկտարը եռման վիճակում, իսկ ես այն վայելում եմ, որպես ցող։

Ժամանակի հետ անտարբեր ես դառնում մարդկանց անտարբերության հանդեպ։

Ստորացումը սպանում է սերը, թուլացնում անգամ հոգու հարազատությունը։ Առանց հարգանքի գոյություն չունի իրական սեր։

Եթե վախենաս մարդկանցից, նրանք չեն սիրի քեզ։

Որքան շատ էգոիզմ կա սիրո մեջ։ Անմաքուր խիղճը կարող է անեծք դառնալ մարդու համար ամբողջ կյանքի ընթացքում։

Ներամփոփ մարդիկ ավելի շատ կարիք ունեն շփվելու և ասելու իրենց զգացմունքների մասին, քան շփվող մարդիկ։

Մարդիկ, իսկ երեխաները՝ հատկապես, հազվադեպ են հրաժարվում իշխանությունից, եթե անգամ այդ իշխանությունը միայն ուրիշներին ցավ պատճառելու համար է։

Հեղինակ` Աշխեն Քեշիշյան

Աղբյուրը ` hraparak.am

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...