Կմեկնարկի ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը: «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը: Հայկական ժամանակակից կինոյի պատմության մեջ իրենց ավանդն ունեցող Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից ավելի անդամների որոշմամբ մրցանականեր կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն խաղարկային ֆիլմ
- Լավագույն վավերագրական ֆիլմ
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
- Լավագույն անիմացիոն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր
- Լավագույն օպերատոր
- Լավագույն սցենարիստ
- Լավագույն դերասան
- Լավագույն դերասանուհի
- Լավագույն նկարիչ
- Լավագույն կոմպոզիտոր
Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից և կշարունակվի մեկ ամիս: Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել միմիայն ֆիլմի իրավատերը:
Հայտերի ներկայացման կարգի և հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.kinoakadmeia.am կայք կամ զանգահարել 010 52 10 42 հեռախոսահամարով:
- Previous Աղձքի դամբարանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2017-ին
- Next Հայազգի դիզայները հայտնվել է աշխարհի լավագույննրի շարքում