Կկատարվի Գոհաբանական մաղթանքի արարողություն՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ

panorama.am-ը փախանցում է՝

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 20-ին հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Հանրապետական մաղթանք ՀՀ անկախության 25-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

Երևանում Գոհաբանական մաղթանքի արարողությունը կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում նույն օրը` ժամը 18:00-ին` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed