Կկազմակերպվեն ժամանակակից դասեր Պլատոնի «Դիալոգներ»-ից

Մարտի 18-ին՝ ժամը 16:30, «Նարեկացի ընթերցարան»-ի հանդիպման ընթացքում ներկաները զրույց-քննարկում կծավալեն ժամանակակից դասեր Պլատոնի «Դիալոգներ»-ից։
Պլատոնն անվիճելի դասական է, բայց և անվիճելի ժամանակակից:
Այս շաբաթ միասին կընթերցենք հատվածներ Պլատոնի «Դիալոգներ»-ից՝ քաղելու դասեր դարերի փորձությունն անցած պատյմություններից:
«Դիալոգներ»-ը Պլատոնի ստեղծագործությունների զգալի մասն են կազմում:
Ստեղծագործությունը կառուցված է տարբեր պատմական և հորինված հերոսների միջև ընթացող երկխոսությունների տեսքով:
Յուրաքանչյուր երկխոսություն վերնագրված է մասնակցող հերոսներից ամենակարևորի անունով:
Մուտքն ազատ է:

Աղբյուրը` tomsarkgh.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed