Կիևում բացվել է նկարիչ Վահան Անանյանի ցուցահանդեսը

news.am-ը գրում է՝

Կիեւի «Դուկատ» պատկերասրահում տեղի է ունեցել Վահան Անանյանի «Հանդիպում» ցուցահանդեսի բացումը։ Հայ նկարիչը, որի կյանքը սերտորեն կապված է Օդեսայի հետ, իրենից հետո 500 ստեղծագործություն է թողել, հայտնում է Analitikaua–ն։

Պատկերասրահի հիմնադիր Լեոնիդ Կոմսկու խոսքով՝ Անանյանի մտերիմ ընկերների՝ նկարիչ Մատվեյ Վայսբերգի եւ կոլեկցիոներ Ալյոնա Ռիկոյի աջակցությամբ կազմակերպած ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է նկարչի՝ ավելի քան 50 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատություն։ Դրանով փորձ է արվում նորից բացահայտել վարպետին։ Նրա ստեղծագործունեությունը արտաքին աշխարհը հոգեւորի եւ հավերժի ներքին ընկալման միջոցով վերապրելու վառ օրինակ է։

Նկարիչը չի խճճվել ոճերի բազմազանության եւ ժամանակի մեջ ու զբաղեցրել է իր առանձին տեղը արվեստում։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 25-ը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed