Կիևը «սպիտակ ցուցակում» է ներառել Զեմֆիրային, Շվարցենեգերին, Քլունիին և այլ մշակույթի գործիչների

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը սկսել է մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակի» կազմման աշխատանքները։ Այդ արտիստներին պետք է «առավելագույն աջակցություն» ցուցաբերել երկրում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Այժմ այդ ցուցակում կա 34 մարդ։ Նրանց թվում են Անդրեյ Մակարևիչը, Լիա Ախեջակովան, Վալենտին Գաֆտը, Օլեգ Բասիլաշվիլին, Էլդար Ռյազանովը, Յուրի Շևչուկը, Միխայիլ Ժվանեցկին, Բորիս Ակունինը, Զեմֆիրան, Վախթանգ Կիկաբիձեն, Միխայիլ Եֆրեմովը, Առնոլդ Շվարցենեգերը, Ջորջ Քլունին, Ջարեդ Լետոն և ուրիշներ։

«Ես կարծում եմ, որ մշակույթի այդ գործիչները, որոնք ներառվել են ցուցակում, պետք է անհրաժեշտության դեպքում առավելագույն աջակցություն ստանան Ուկրաինայի տարածքում»,- նշել է Ուկրաինայի մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Կիևը «սպիտակ ցուցակում» է ներառել Զեմֆիրային, Շվարցենեգերին, Քլունիին և այլ մշակույթի գործիչների”

Leave a Reply

Your email address will not be published.