«Կինոաշուն-2016-»-ը նվիրվում է Անկախության 25-ամյակին

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականցվող ավանդական «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի անցկացվում է 7-րդ անգամ։  Կինոաշունն» այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին և կրում է «Անկախության սերունդ՝ անկախության կինո» խորագիրը։ Մեկնարկել է հոկտեմբերի 4-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը: Այս մասին տեղեկանում ենք ծրագրի ֆեյսբուքյան էջից:

Կինոծրագրի հիմնական նպատակը կինոյի տարածման բոլոր խողովակների ու միջոցների վերկանգնումն է, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, ապա նաև հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթն ու մարզային կինոցանցերը:

Ինչպես և նախորդ տարիներին, հանրության կողմից սպասված այս գեղեցիկ տոնը՝ «Կինոաշունը» միաժամանակ մեկնարկել է մարզերում և Երևանի համայնքներում։ Այս տարի, սակայն, «Կինոաշունը» Անկախության 25-ամյակի առթիվ, լայն ու համպարփակ մի ամբողջական կինոշարք է պատրաստել Հայաստանի սահմանմերձ ու հեռավոր գյուղերի (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ) համար: Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, գյուղը շենացնողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար:

«Կինոաշուն – 2016»-ն կամբողջացնի ու լայնորեն հանրությանը կներկայացնի անկախության 25 տարիներին արտադրաված ամբողջ կինոֆոնդը՝ խաղարակային, վավերագրական, անիմացիոն ֆիլմերը, այդ թվում՝ նաև համատեղ արտադրության բոլոր կինոնկարները։

Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, բուհերու, սահմանամերձ շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հետանկախության շրջանում արտադրված հայկական խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմերը։

Ծրագրի շրջանակներում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կանցկացվի կլոր սեղան՝ «Անկախության կինոն» թեմայով։  Տեղի կունենան հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ, կնշվեն հոբելյաններ (Ալբերտ Յավուրյան, Դմիտրի Կեսայան և այլք)։

Բուհերի ուսանողության համար կհայտարարվի Կինոմրցույթ:

Աշնանային սպասված կինոտոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

 

Նյութի աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...