Կինը, ով չի սիրում իր տղամարդու թերությունները, չի սիրում նաև նրան.Սոֆի Լորեն

Սոֆի Լորենը (իսկական անունը` Սոֆիա Վիլլանի Շիկոլոնե (20.09.1934 թ.)) իտալացի դերասանուհի և երգչուհի է, արժանացել է բոլոր հիմնական կինոփառատոնների պատվավոր մրցանակներին, «Ոսկե գլոբուս» մրցանակի հնգակի դափնեկիր, օտարալեզու ֆիլմում կանացի լավագույն դերի համար առաջին «Օսկար» մրցանակի դափնեկիր, պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր:  

Չեն կարող գեղեցիկ լինել աչքերը, որոնք երբեք չեն արտասվել:

Կինը, ով չի սիրում իր տղամարդու թերությունները, չի սիրում նաև նրան:

Գեղեցկադեմ արտաքինը դեռ ամենը չէ, բայց ավելացրե՛ք հմայք, և աշխարհը ձեր ոտքերի տակ է:

Գոյություն ունի երիտասարդության աղբյուր. դա ձեր խելքն է, ձեր տաղանդը, ստեղծագործությունը, որ մտցնում եք ձեր և ձեր սիրելի մարդկանց կյանք: Երբ սովորեք խմել այդ աղբյուրից, դուք իսկապես կհաղթեք տարիքը:

Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է:

Նյութի աղբյուրը՝ Life Panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed