Կինեմատոգրաֆիստների միությունը կնախագահի Հ. Խաչատրյանը

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նախագահի ընտրությունը կայացավ այսօր՝ միության համագումարի ընթացքում: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները երեքն են՝  ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը մահացել է այս տարվա հունիսի 23-ին:

 

Նյութը` panorama.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed