Կիլիկյան արքայի հազվագյուտ ոսկյա մետաղադրամը 50.000 դոլարով հանվել է աճուրդի

Կիլիկյան արքա Լևոն Բ-ի (1198-1219թթ., Ռուբինյանների արքայատոհմ) օրոք հատված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներից մեկը հանվել է առցանց աճուրդի։

Ինչպես նշում է coinarchives.com կայքը, բացառիկ նմուշը, որի վաճառքը կայանալու է հունվարի 5-ին, կրում է գահին բազմած Լևոն արքայի պատկերը` մի ձեռքում խաչ, մյուսում` ծաղիկ: 19.5 մմ տրամագծով, 2.46 գր քաշով մետաղադրամի մյուս կողմում պատկերված են առյուծն ու կաթողիկոսական խաչը:

Նշվում է, որ Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուում» ներառված մետաղադրամի մեկնարկային գինը 50.000 դոլար է:

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կիլիկյան արքայի հազվագյուտ ոսկյա մետաղադրամը 50.000 դոլարով հանվել է աճուրդի”

Leave a Reply

Your email address will not be published.