Կիեւում ցուցահանդես է բացվել՝ նվիրված Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին

Կիեւում Ուկրաինայի Ազգային գրադարանում մարտի 23-ին ցուցահանդես է բացվել՝ նվիրված Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին: «Հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին:

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնի եւ ազգերի հարցերի բաժնի ղեկավար Միխայիլ Պոդյուկը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի Հայերի միության փոխնախագահ Լեւոն Ղուլյանը, Միության գործադիր տնօրեն Դավիթ Մկտրչյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, Խմելնիցկիի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը եւ այլք: Այս մասին գրում է Аspekty.net-ը:

Ուկրաինական Լվով քաղաքը հայկական գրատպության չորրորդ կենտրոնն է եղել՝ Վենետիկից, Կոնստանդնուպոլսից եւ Հռոմից հետո:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կիեւում ցուցահանդես է բացվել՝ նվիրված Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին”

Leave a Reply

Your email address will not be published.