Կիեւում շարունակվում է հայկական մայր տաճարի կառուցումը

Կիեւում 2014թ. կատարվել է հայկական մայր տաճարի կառուցման զգալի ծավալի աշխատանք:

AnalitikaUA.net-ին Ուկրաինայի հայերի միությունից հայտնել են, որ  մեծ ծավալով աշխատանք է կատարվել իշխանությունների կողմից եկեղեցու համար հատկացված տարածքում:

Կիեւում հայկական մայր տաճարի շինարարության մասին որոշումն ընդունվել էր 2012 թ., սակայն շինարարական աշխատանքները հաջողվել է սկսել միայն մի շարք կարեւոր հարցեր լուծելուց հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցաշինությունը Ուկրաինայի հայերի միության  գործունեության հիմնական ուղղվածություններից մեկն է: Ըստ ՈՒՀՄ-ի ղեկավար Վիլեն Շատվորյանի՝ եկեղեցիների շինարարությունը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը՝ համակողմանի երկայացնել հայկական մշակույթն Ուկրաինայի ժողովրդին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կիեւում շարունակվում է հայկական մայր տաճարի կառուցումը”

Leave a Reply

Your email address will not be published.