ԿԺԴՀ-ում առաջին անգամ տեղի կունենա արտասահմանյան ռոք-խմբի համերգ

Սկանդալային հայտնի սլովենական Laibach խումբը կդառնա առաջին արտասահմանյան երաժշտական խումբը, որը ելույթ կունենա Հյուսիսային Կորեայում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ մասին BBC-ին հայտնել է նորվեգացի ռեժիսոր Մորտեն Տրաավիկը, ով կազմակերպում է Հյուսիսային Կորեայում խմբի շրջագայությունները:

Նախատեսվում է, որ Laibach-ը օգոստոսին երկու համերգ կտա Փհենյանում՝ 2000 մարդու համար։

Համերգային ծրագիրը կազմված է արդեն 35 տարի գոյություն ունեցող խմբի ամենահայտնի երգերից, ինչպես նաև հյուսիսկորեական ազգային երգերից:

Խմբի քննադատները նշում են խմբի իմիջում քաղաքական և ազգայնական խորհրդանիշների չափազանց սադրիչ կերպով օգտագործումը: Սակայն Laibach-ի երկրպագուները պնդում են, որ զինվորական համազգեստով ելույթ ունենալով բեմում , երաժիշտները բողոքում են տոտալիտարիզմի գաղափարախոսության դեմ:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “ԿԺԴՀ-ում առաջին անգամ տեղի կունենա արտասահմանյան ռոք-խմբի համերգ”

Leave a Reply

Your email address will not be published.