Կերտել եք բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ. Սերժ Սարգսյանը՝ Արմեն Ջիգարխանյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք մեծ ավանդ եք ներդրել հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ: Որպես բեմի և էկրանի մեծ վարպետ՝ տասնամյակներ շարունակ վայելում եք հանդիսատեսի սերն ու համակրանքը:

Հայաստանում սիրում են Ձեզ, հպարտանում Ձեզնով և հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով:

Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կերտել եք բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ. Սերժ Սարգսյանը՝ Արմեն Ջիգարխանյանին”

Leave a Reply

Your email address will not be published.