Կեսարիայի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի

tert.am-ը գրում է՝

Կեսարիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերակառուցվի և կգործի որպես գրադարան, գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ը:
Եկեղեցին պետության կողմից 40 տարի շարունակ օգտագործվել է որպես մարզադահլիճ:
Նշվում է, որ Թուրքիայի հայ բողոքականների համայնքը Կեսարիայի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքին դիմում է ներկայացրել` խնդրելով ընթացք տալ եկեղեցու վերակառուցման ծրագրին:

Մուսթաֆա Չելիքը, բավարարելով բողոքական համայնքի դիմումը, ստորագրել է եկեղեցու վերակառուցման
մասին հրամանագիրը: Որոշում է կայացվել եկեղեցու շենքը վերակառուցումից հետո օգտագործել որպես գրադարան:

Գրադարանը կսկսի գործել 2017թ.-ի գարնանից և կաշխատի 24 ժամ:

Image result for kayseri meryem ana kilisesi

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed