Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան նախատեսում է այս տարեվերջին ավարտել Կեշա թութակի արկածների մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը:
Ավելի վաղ, «Սոյուզմուլտֆիլմի» խորհրդի նախագահ Յուլյանա Սլաշչևան ասել էր, որ ստուդիան աշխատում է Կեշա թութակի մասին մուլտֆիլմի շարունակության վրա:
«Անառակ թութակի վերադարձը» սիրված մուլտիպլիկացիոն սերիալը, որի սցենարը գրել է Ալեքսանդր Կուրլյանդսկին, էկրաններին բարձրացել է 1980-ականների սկզբին և 2000-ականներին: Կեշա թութակի ձայնը հնչյունավորել է Գենադի Խազանովը:
Աղբյուրը՝ panorama.am
- Previous Միլան քաղաքի գլխավոր հրապարակում հնչեցին «Երևանյան թմբուկներ»-ը
- Next Թե ինչու Ֆիլիպ Կիրկորովն իրեն հայ չի անվանում