Կբացվի հայկական տարազների ֆոտոստուդիա

 

Ստեփանակերտում մայիսի 7-ին բացելու է հայկական տարազների Ֆոտոստուդիայի մասնաճյուղ: Այս մասին գրում է artsakhpress.am-ը, որը զրուցել է  Երևանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի հետ:

 

Լրատվականի հաղորդմամբ` կենտրոնն իր  արտադրության մեջ օգտագործում է միայն հայկական ավանդական նախշերով կտորներ, որոնք պատրաստվում են Հայաստանում:

«Երևանում մենք բացել ենք ֆոտո-ատելիե: Շուտով լույս կտեսնի նաև հայկական տարազների մասին պատմող գիրք, որտեղ կներկայացնենք մեր ողջ հավաքածուն:

Մենք ունեցել ենք արցախյան գորգերի, տարազների նմուշների ցուցադրություն: Դրանցից մի քանիսը այցելուներին լուսանկարելու համար բերել ենք Արցախ: Տաղավարում լուսանկարվելու ֆոնին օգտագործելու ենք մեր սեփական կոլաժը, որ կազմել ենք արցախյան եկեղեցիների պատկերներից»,- ասել է Լ. Մելիքյանը:

Նրա խոսքով՝ բացի ստուդիայից հաճախորդներին առաջարկելու են նաև լուսանկարվել Արցախի տարբեր պատմամշակութային վայրերում:

Ֆոտոստուդիայում հայկական տարազների մասին գրականություն է տեղադրվելու, որպեսզի հայկական ու, հատկապես, արցախյան տարազների մասին տեղեկություններ ստանան բոլորը: «Սա միայն լուսանկարելու ծառայություն չէ, սա նաև մեր հայկական մշակույթի ուսումնասիրությունն է. կկազմակերպենք դասընթացներ, քննարկումներ»,- մանրամասնել է Լ. Մելիքյանը:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...