Կարպետագործության դասընթացներ` Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, վաղը` ապրիլի 8-ին՝ 14։00-ին, բաց դասի շրջանակում կներկայացվեն գոբելենի և կարպետի նմուշներ, որոնք պատրաստվել են Երևանի և Կոտայքի մարզի այն կանանց կողմից, ում միավորել է անհայտ կորած հարազատ ունենալու ճակատագիրը։

Կարպետագործության վեցամսյա դասընթացը նրանց համար կազմակերպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շրջանակում։ Դասընթացն անցկացվել է Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ դեկորատիվ-կիրառական արվեստի մասնագետ Աղավնի Գազազյանի ղեկավարությամբ:

 

 

Տարածել`
Share

You may also like...