Կարոտում ենք. Քրիստ Մանարյան

Դերասան, ռեժիսոր Քրիստ Մանարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շնորհավոր թատրոնի օրդ, պապ ջան, հիմա չթվեմ, թե ինչեր ես արել հայ թատրոնի համար, իմացողը գիտի, իսկ դու երբեք չես սիրել արածներդ բարձրաձայնել ու մեզ էլ դա ես սովորեցրել: Բարդ ժամանակներ են աշխարհում, բայց ասածիդ պես՝ լավ ասենք, որ լավ լինի: Մի քանի օրից կլինի 40 օր, որ մեզ հետ չես, բայց մեզ հետ ես միշտ: Էս վիրուսի քաշքշոցն էլ կանցնի, Ագուլիսն էլ կվերաբացվի, լավ ասենք՝ լավ լինի: Կարոտում ենք»:

Տարածել`
Share

You may also like...