Կարմի բլուրն ուսումնասիրելու վերաբերյալ կստորագրվի համաձայնագիր

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև։ Փաստաթուղթը Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում ստորագրելու են նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։

Ըստ աղբյուրի՝ Պիոտրովսկին մասնակցելու է հոր՝ հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակի բացման արարողությանը, «Էրեբունի» պատմահնագիտական ինստիտուտ-թանգարանում մասնակցելու է կլոր սեղանի, հանդիպելու է Ճարտարապետության և շինարարության, ինչպես նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարնների ուսանողների և դասախոսների հետ։

Նշենք, որ Էրմիտաժում ներկայացված են Կարմիր բլուրում անցկացված պեղումների գտածոները: Սրահը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ընթացքում:

Դեռևս 1936-ին երկրաբան Ա. Դեմյոխինը բլրի հարավ-արևելյան լանջին գտավ բազալտե քարի մի բեկոր, որը կրում էր սեպագիր արձանագրություն՝ Արգիշտիի որդի Ռուսայի անվան գրառմամբ:

Որպես հավելու հիշենցնենք, որ այդ ուսումնասիրությունների հետևանքով պարզվել է, որ բլուրը ծածկված է հին շինություններով: Հրդեհից հուշարձանը կարմիր գույն էր ստացել, որի պատճառով մոտակա գյուղի բնակիչները այն Կարմիր բլուր էին անվանում: Հաշվի առնելով հետախուզական աշխատանքների արդյունքները` 1939-ին երեք արշավախումբ համատեղ սկսեցին Կարմիր բլուրի կանոնավոր պեղումներ` Պետական Էրմիտաժի (Բ. Պիոտրովսկի), Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի (Կ. Ղաֆադարյան) և ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի (Ս. Տեր-Ավետիսյան) կողմից:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պեղումները ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թ.` շարունակվելով մինչև 1971 թ., ակադեմիկոս Բ. Պիոտրովսկու ղեկավարությամբ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed