Կարծես մարմնովս էլեկտրական հոսանք է անցնում. Էրիկ Քլեփթոն.The Telegraph

20-րդ դարի լավագույն ռոք կիթառահարներից մեկը`Էրիկ Քլեփթոնը, նյարդային համակարգի վնասվածքի պատճառով հազիվ է կարողանում նվագել այն երաժշտական գործիքով, որը ժամանակին իրեն համաշխարհային ճանաչում է բերել:

The Telegraph-ը հայտնում է, որ  71-ամյա աստղն այս մասին հայտնել է Classic Rock ամսագրին տված հարցազրույցում:

«Ես դժվարանում եմ կիթառ նվագելիս, քանի որ անընդհատ սուր ցավեր եմ զգում: Այնպիսի զգացողությում եմ ունենում, կարծես մարմնովս էլեկտրական հոսանք է անցնում: Բայց հաշվի առնելով, թե երիտասարդ ժամանակ  ինչ մեծ կախվածություն եմ ունեցել ալկոհոլից ու թմրանյութերից` էլի գոհ եմ, որ մինչև հիմա ողջ եմ ու ապրում եմ»,-ասել է կիթառահարը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed