Կատալոնիայի ազգային կինոդարանում ցուցադրվել է Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը ցուցադրվել է Կատալոնիայի ազգային կինոդարանում: «Մի խենթ պատմություն» ֆիլմը պատմում է ԱՍԱԼԱ-ի վրեժխնդիր գործողությունների և դրանցից տուժած անմեղ լրագրողի մասին, որը ևս միանում է նրանց պայքարին և աջակցում իր ուժերի ներածին չափով:

Իսպանական El Diario-ի հաղորդմամբ ցուցադրությունից հետո Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Իսպանիայի կինոթատրոններում: Կետիկյանի խոսքով` «ոչ գիտնականներին, ոչ էլ արվեստագետներին չի հաջողվում ռացիոնալ կերպով մեկնաբանել ցեղասպանությունները»: Այս խոսքով ռեժիսորը հանդես է եկել ցուցադրությունից հետո:
Իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի «Ռումբը» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում կմեկնարկի մարտի 24-ին:

«Գուռիարանը մի հզոր վեպ է ներկայացրել` հիմնված պատմական իրողության վրա: Սակայն իմ մտադրությունը միայն մեկ պատմություն ներկայացնելը չէր, այլ ցանկանում էի կոտրել 100 տարվա լռությունը այս հարցի շուրջ», – ասել է Կետիկյանը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում:

 

Տարածել`
Share

You may also like...