«Կասանդրա» սերիալից հայտնի դերասան Օսվալդո Ռիոսը տատիկը Զեյթունի հայ է

Հայտնի լատինամերիկացի դերասան, երաժիշտ, մոդել Օսվալդո Ռիոսը, որն առավել հայտնի է 1990-ական թվականներին ցուցադրված սերիալներից, ունի հայկական արմատներ:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, Ռիոսն այս մասին պատմել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ:

1960թ. ծնված դերասանը մանրամասնել է, որ մորական կողմի տատը հայուհի էր՝ Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքից:

Հայտնի է, որ հայկական արմատներով դերասանը ճանաչում է ստացել «Կասանդրա» սերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է երկվորյակ եղբայրներ Իգնասիո և Լուիս Դավիդ Կոնտրերաներին: Այս հեռուստանովելը ցուցադրվել է ավելի քան 100 երկրում, թարգմանվել 32 լեզվով ու պաշտոնապես գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ լեզուներով թարգմանված սերիալ:

Աղբյուրը նկատում է, որ սերիալներում կրքոտ մաչոյի ու սրտակերի դերեր խաղացած Ռիոսը կյանքում էլ է շատ սիրառատ:

Նա ամուսնացած է եղել 3 անգամ, սիրավեպեր է ունեցել բազմաթիվ կանանց՝ այդ թվում նաև հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրայի հետ:

Ինչ վերաբերում է դերասանի ներկայիս կյանքին, ապա նա հարցազրույցների ժամանակ խոստովանում է, որ ապրում է «այսօրվա օրով» ու փորձում է կյանքի ամեն մի ակնթարթից հաճույք ստանալ: Նա ունի պրոդյուսերական կենտրոն, նկարահանվում է սերիալներում ու քարոզում առողջ ապրելակերպ:

Картинки по запросу osvaldo rios  kassandra

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed