Կառլսոն մուլտսերիալը կունենա շարունակություն

ТАСС- ը գրում    է, որ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան և շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի թոռ Օլաֆ Նյումանը քննարկում են «Փոքրիկն ու տանիքին ապրող Կառլսոնը» մուլտսերիալի շարունակությունը ստեղծելու հնարավորությունը:

«Գիտեմ, որ բոլորը շատ հետաքրքրված են Կառլսոնի մասին մուլտֆիլմի շարունակությամբ, այդ իսկ պատճառով մի բան ենք մտածել», – ասել է Նյումանը, որը «Սալտկրական» ընկերության գլխավոր տնօրենն է: Ընկերությունը զբաղվում է ամբողջ աշխարհում Աստրիդ Լինդգրենի ժառանգության հանրահռչակմամբ: Նրա խոսքով` դեռ վաղ է մանրամասը բացահայտել:

«Այո, բանակցություններ իրոք տարվում են: Սա համատեղ նախաձեռնություն է: Կառլսոնը սիրված կերպար է մեզ մոտ: Հայտնի հեքիաթասացի ժառանգներն առաջարկել են զարգացնել Փոքրիկի և Կառլսոնի մասին պատմությունը, և ստուդիան ընդառաջել է», – հաստատել է «Սոյուզմուլտֆիլմի» պրոդյուսեր Նիկոլայ Մակովսկին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed