Կառավարությունում տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո:

Տարվա ընթացքում ավարտին կհասցվեն Սյունիքի մարզում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները, տուն-թանգարանի բակում կբացվի նաեւ մեծանուն բանաստեղծի կիսանդրին:

Կտպագրվի Համո Սահյանի քառահատորյակը, կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում եւ մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Կնկարահանվի Համո Սահյանին նվիրված վավերագրական ֆիլմ:

Ներկայացված միջոցառումների ծրագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կառավարությունում տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը”

Leave a Reply

Your email address will not be published.