Կառավարությունը Երևանի Կապույտ մզկիթը 99 տարով կփոխանցի Իրանին

Հայաստանի կառավարության դեկտեմբերի 10-ի որոշումով պատմական ու մշակութային հուշարձան Երեւանի Կապույտ մզկիթը (1766 թ) ու դրան հարակից հողատարածքը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որը տնօրինելու է Մշակույթի նախարարությունը:

Հուշարձանը ներառվելու է  օտարման ոչ ենթակա պատմական ու մշակութային անշարժ հուշարձանների պետական մատյանում: Սակայն հուշարձանի ու հողատարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի՝  Հայաստանում ԻԻՀ դեսպանատան հետ ստորագրվելու է պայամանագիր՝ 99 տարով օգտագործման իրավունքի մասին: Մզկիթի շենքը օգտագործվելու է որպես մշակութային կենտրոն:

Տարածել`
Share

You may also like...