Կանացիությունը մեր գլխավոր խաղաքարտն է. Սոֆի Մարսո

Չեմ սիրում խառնել անցյալը, անգամ՝ ամենամոտ անցյալը։

Ես ժամանակ չունեմ վերլուծել այն, ինչ անում եմ։

Ես ինձ անհարմար եմ զգում, երբ ստիպված պետք է մերկանամ նկարահանման հրապարակում, ավելի լավ է տորթ շպրտեն երեսիս։

Օրերից մի օր Լոնդոնում ինձ առաջարկեցին խաղալ «Հեշտոցի մենախոսությունը», ես հրաժարվեցի։ Ձեզ հետաքրքի՞ր է նման բաներ լսելը։

Ինձ ավելի շատ դուր է գալիս օգնել, քան գլուխս հենել մեկ ուրիշի ուսին։

Տարիների հետ ինձ ավելի քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Նախկինում ես շատ էի սիրում ճանապարհորդել, հիմա ինձ բավական է ժամանակ անցկանել տանը, ընտանիքիս հետ։ Այստեղ ես հանգիստ եմ։

Կանացիությունը մեր գլխավոր խաղաքարտն է։

Լավագույն վիտամինը կնոջ համար տղամարդն է։

Ես չեմ ուզում լինել միայնակ, չեմ կարծում, որ մենակ կինը կարող է երջանիկ լինել։

Դերասանական խաղը հրաշալի թերապիա է, փոխանակ դու տառապես, տառապում է մեկ ուրիշը՝ քո պատճառով։

 

Հեղինակ`Աշխեն Քեշիշյան

Աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed